00:00:00

Լևոն Արոնյանն աշխարհի Գավաթի խաղարկությունում կներկայացնի Հայաստանը

14:27, 23 հունիս 2021 Սպորտ

Հուլիսի 10–ից օգոստոսի 8–ը Սոչիում կանցկացվի Շախմատի Աշխարհի գավաթի խաղարկություն։ Հայաստանն այդ խաղարկությանը կունենա 5 մասնակից՝ Լևոն Արոնյան, Հայկ Մ. Մարտիրոսյան, Շանթ Սարգսյան, Հովհաննես Գաբուզյան, Գաբրիել Սարգսյան։ Մասնակիցների կազմը հրապարակել է Շախմատի միջազգային ֆեդերացիան։ Հայաստանը կներկայացնեն Նոկաուտ մրցակարգով ,մրցաշարին կմասնակցի 156 շախմատիստ։ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ հասած շախմատիստները կնվաճեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։ Կանանց աշխարհի գավաթի խաղարկությունում (78 մասնակից) Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ՝ Էլինա Դանիելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր