00:00:00

Հայաստանի երկու բռնցքամարտիկ մտել են Եվրոպայի առաջնության եզրափակիչ

03:58, 23 հունիս 2021 Սպորտ

Իտալիայում ընթացող մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում երկու հայ մարզիկ դուրս են եկել եզրափակիչ և կպայքարեն ոսկե մեդալների համար։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան, 56 կգ քաշային Արթուր Բազեյանը, կիսաեզրափակիչ մարտում համառ պայքարում 3:2 հաշվով հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Ալեքսեյ Կիսիլյովին։ Ախուրյանի մարզադպրոցի սան, 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, նույնպես մտել է եզրափակիչ, քանի որ նրա մրցակիցը` մոլդովացի Անդրեյ Չիրյակովը, վնասվածքի պատճառով չի ներկայացել մրցամարտին։ Եզրափակիչները կկայանան հունիսի 24-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր