00:00:00

Արոնյանը Փարիզի մրցաշարում դեռևս 7-րդն է

13:44, 21 հունիս 2021 Սպորտ

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է մասնակցությունը Փարիզի արագ և կայծակնային շախմատային մրցաշարին: Grand Chess Tour-ի շրջանակներում Փարիզում ընթացող արագ շախմատի մրցաշարում Արոնյանը երեք պարտիաներից երկուսն ավարտեց ոչ-ոքի, իսկ մեկում պարտություն կրեց: 18 հնարավորից հավաքելով 8 միավոր Արոնյանը 7-րդն է: Հաջորդիվ գրոսմայստերները կմրցեն կայծակային շախմատում: Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր