00:00:00

Բռնցքամարտիկ ժորժիկ Մարությանը տեխնիկական նոկաուտով հաղթել է ադրբեջանցուն

03:39, 20 հունիս 2021 Սպորտ

Իտալիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության մրցումային 3-րդ օրը կաշվե ձեռնոցի հայ վարպետները տարան հերթական հաղթանակները: Առավոտյան մրցահերթում 60 կգ քաշային ժորժիկ Մարությանը գեղեցիկ հաղթանակ տոնեց ադրբեջանցի Ջալալ Գառբանովի նկատմամբ: Առաջին երկու ռաունդներում մեր բռնցքամարտիկը հսկայական առավելություն ուներ: Նրա հարվածաշարերից մեկի ժամանակ մրցակիցը ունքի պատռվածք ստացավ և ռինգի մրցավարը դադարեցրեց մենամարտը: Այնուհետև բժիշկները թույլ չտվեցին շարունակել մենամարտը, և մեր բռնցքամարտիկին շնորհվեց տեխնիկական նոկաուտով հաղթանակ: Վստահ հաղթանակ տոնեց նաև Արմեն Մաշակարյանը, որը պարտության մատնեց մոլդովացի Նիկոլա Բուկսային և մտավ քառորդ եզրափակիչ: Երեկոյան մրցահերթում ասպարեզ դուրս կգան 52 կգ քաշային Ռուդոլֆ Գաբոյանը և 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: Գաբոյանը կմենամարտի ուկրաինացի Մաքսիմ Հալինկևի հետ, իսկ Հակոբյանի մրցակիցը կլինի լեհ Պետեր Բարտոզան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր