00:00:00

Ռուսաստանից երեխես եկել է, որ «վարչապետ» ճվա. քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

18:01, 09 հունիս 2021 Տեսանյութեր

Այսօր Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ: Ճանապարհին նա անսպասելի կանգնեց Արագածոտնի մարզի Գեղադիր համայնքում, որտեղ քաղաքացիները նրան մոտեցան ու աղուհացով դիմավորեցին: Քաղաքացիներից մեկը խնդրեց, որ թոռը նկարվի Փաշինյանի հետ: «Ռուսաստանից երեխես եկել է, որ «վարչապետ» ճվա»,– ասաց նա: Բնակիչները նշեցին, որ գյուղի ամենամեծ խնդիրներից մեկը մանկապարտեզ չունենալն է: Փաշինյանը խոստացավ, որ մանկապարտեզի կառուցման հարցը կլուծեն, որից հետո մնացյալ ծախսերը համայնքը պետք է հոգա: Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր