00:00:00

Grand Chess Tour․Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ

23:23, 06 հունիս 2021 Սպորտ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում Grand Chess Tour-ի Superbet Chess Classic դասական շախմատի մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սեւերով մրցեց ամերիկացի Ուեսլի Սոյի հետ։ 30-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։ Առաջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի էր խաղացել ռումինացի Կոնստանտին Լուպուլեսկուի հետ: Երրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Մրցաշարը կավարտվի հունիսի 15-ին: Grand Chess Tour-ը բաղկացած է 5 մրցաշարից, ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1․275 միլիոն դոլար է։ The Superbet Chess Classic-ը շարքի առաջին մրցաշարն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր