00:00:00

Մենք ցանկանում ենք բոլորին հնարավորություն տալ. Կապառոս

01:59, 05 հունիս 2021 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականը վաղը արտագնա  ընկերական հանդիպում կանցկացնի Շվեդիայի հավաքականի հետ: Քիչ առաջ կայացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խուակին Կապառոսի և Կամո Հովհաննիսյանի նախախաղային ասուլիսը: -Խորվաթիայի դեմ հանդիպումը, չնայած ընկերական բնույթի, բավականին լարված էր, մեր ֆուտբոլիստները մեծ ջանքեր գործադրեցին: Արդյո՞ք թիմը հասցրել է վերականգնվել: -Այո, թիմը վերականգնված է այս խաղի համար: Խաղադաշտ դուրս կգան տղաներ, ովքեր չեն խաղացել Խորվաթիայի դեմ: Մեր նպատակն այն է, որ նոր ֆուտբոլիստներին տեսնենք ուժեղ թիմերի դեմ: Նաև կան տղաներ, ովքեր 10-15 օր չեն մարզվել, բայց այնքան են սիրում հավաքականն ու այնքան հայրենասեր են, որ եկել են ու պատրաստ են խաղալ: Մենք ցանկանում ենք բոլորին հնարավորություն տալ, որպեսզի դրսևորեն իրենց:
-Հավաքականի ճամբար են ժամանել ազգային թիմի նախկին ֆուտբոլիստներ Լևոն Պաչաջյանը, Յուրա Մովսիսյանը: Որքանո՞վ են նրանք աջակցում հավաքականին և ինչքանո՞վ եք ծանոթ նրանց հետ: -Այո, իհարկե ճանաչում եմ նրանց, ու հրավիրել ենք թիմ, քանի որ կարող են օգտակար լինել` ֆուտբոլիստների կողքը լինելով: -Վարազդատ Հարոյանը վնասվածքով էր միացել հավաքականին ու չմասնակցեց նախորդ խաղին: Կտեսնե՞նք նրան խաղադաշտում վաղը:  -Պետք է բարձր գնահատել նրա նվիրվածությունը: Իր թիմի վերջին խաղում վնասվածք է ստացել, սակայն միացավ ազգային թիմին: Բնականաբար հիմա նա ավելի լավ վիճակում է, քան հավաքի սկզբում: Մենք չենք շտապում: Վաղը կտեսնենք ՝ կկարողանա նա դուրս գալ խաղադաշտ, թե՝ ոչ: Հիշեցնենք, որ Շվեդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր