00:00:00

Բռնցքամարտի հավաքականը Փարիզում վարկանշային մրցաշարից առաջ վերջին մարզումներն է անցկացնում

03:18, 03 հունիս 2021 Սպորտ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն արդեն Փարիզում է և վերջին մարզումներն է անցկացնում վարկանշային մրցաշարից առաջ: Մեր պատվիրակությունը մրցավայր է մեկնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ և հանգրվանել է Հիլթոն հյուրանոցում: Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, մրցաշարի կազմակերպիչ կողմը դեռ պաշտոնապես չի ներկայացրել մրցումային գրաֆիկը, բայց, ըստ նախնական տվյալների, մրցաշարի մեկնարկային օրը՝ հունիսի 4-ին, մեր մարզիկներից ռինգ դուրս կգան 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը և 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Ներսիսյանի մրցակիցը կլինի Խորվաթիայի ներկայացուցիչը, իսկ Մանասյանը կմենամարտի անգլիացի բռնցքամարտիկի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր