00:00:00

Մեսիի աշխատավարձը կկրճատվի 53 միլիոն եվրոյով

01:53, 03 հունիս 2021 Սպորտ

Լիոնել Մեսին «Բարսելոնայի» հետ նոր պայմանագրով կստանա տարեկան 35 միլիոն եվրո, ինչը 53 միլիոն եվրոյով քիչ է նախորդ պայմանագրով նրա աշխատավարձից, հաղորդում է Sport.es–ը։ Պայմանագիրը նախատեսում է, որ 2023թ. ամռանը Մեսին պետք է տեղափոխվի հյուսիսամերիկյան ՄԼՍ–ի «Ինտեր Մայամի» ակումբ, որի համասեփականատերերից է անգլիացի Դեւիդ Բեքհեմը։ Այնտեղ Մեսին պետք է նույն աշխատավարձով հանդես գա եւս երկու մրցաշրջան եւ ավարտի ֆուտբոլիստի կարիերան։ Դրանից հետո Մեսին առնվազն 6 տարի կկատարի «Բարսելոնայի» ակումբային դեսպանի պարտականությունները։ Ավարտված մրցաշրջանում 33–ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 հանդիպման, խփել 38 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր