Պատրաստվող հեղափոխությունը ուժեղ կրակի վրա դրված կաթսայի օրինակով սատանայաբար եռում էր երկրում։ Այդ եռքն ի վերջո ավարտվեց նրանով, որ մեր հայտնի «Շակալի» գլխավորությամբ երկրի գլուխ անցավ մի մեծ գործակալական ցանց։ Այն դիրքավորվել էր Ազգային ժողովում, կառավարությունում, Անվտանգության խորհրդում, Պաշտպանության, Արդարադատության նախարարություններում և, ընդհանրապես, կառավարման ողջ համակարգում։
Երկիրն անդառնալիորեն կազմաքանդվում էր՝ վերածվելով գիշատիչների անվերջանալի թալանի թատերաբեմի։ Չարագույժ արագությամբ մահվան շունչը մոտենում էր անվտանգային համակարգին, նորանկախ Հայաստանի սրբության սրբոց բանակին։ Վերջինիս փաստացի ապասպառազինության հարցը լուծված էր տարբեր տրամաչափի «պատրոնների» ջանքերով, կադրային ջարդի արդյունքում անատամ թողնված բանակը բերվել, հասցվել էր պարտադրած պարտվողական պատերազմի շեմին։
«Արցախը Հայաստան է ու վերջ» ռազմատենչ ճիչով երկրի վրա հարձակվելու փաստացի հրավեր թշնամու, խայտառակ, իրականում իր ներսում խորապես պլանավորված պարտություն, ստորացուցիչ կապիտուլյացիա ու բավական չէ, որ այս ամենը հաջողությամբ մարսված է, հիմա էլ հանրության գիտակցության մեջ այն անբարո հայտարարության ամրագրումը, թե հպարտ է մեր այս ունեցած պարտությամբ։
Այժմ իրապես անխուսափելի հարց՝ մի՞թե մենք այն աստիճան ենք բարոյազրկված ու ուղեղաթափ, որ խելագարի օրինակով կարող են հպարտ լինել մեր այս պարտությամբ։