00:00:00

Ռազմական գործողության վերսկսումը կորստաբեր է լինելու, ռեգիոնալ վիճակից ակնկալիք ունեցողները շատ են

09:06, 21 ապրիլ 2026 Բլոգ

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

«Այս պահին, քաղաքական աշխարհից լավ սպասելիքն այն է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանագիր ստորագրելու և հրադադարի ավարտից հետո (ապրիլի 22)՝ ռազմական գործողությունները չվերսկսելու հավանականություն կա:

Միջազգային տեղեկատվական հոսքերում անորոշություններն ու հակասությունները շատ են և դժվար է ասել, թե կողմերն ինչ զիջումների են գնացել կամ գնալու՝ հնարավոր պայմանագրի հասնելու համար: Ակնհայտ է միայն, որ ռազմական գործողությունների վերսկսումն ավելի կորստաբեր է լինելու:

Պատերազմ, որի վրա «ձեռքերը տաքացնողները», որի արդյունքներից կախված՝ սեփական թաքնված շահերը պլանավորողներն ու ռեգիոնալ նոր իրավիճակից ակնկալիք ունեցողները շատ են՝, բայց անմիջական տուժողները՝ քիչ: Պատերազմ, որտեղ հաղթողներ, որպես այդպիսին՝ չեղան ու երևի չլինեն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր