00:00:00

«Օսկարի» 94-րդ մրցանակաբաշխությունը հետաձգվել է

18:05, 28 մայիս 2021 Աշխարհ

«Օսկար-2022» կինոմրցանակի հանձնումը հետաձգվել է 1 ամսով։ Փետրվարի 27-ի փոխարեն այն կանցկացվի մարտի 27-ին, հաղորդվում է կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի կայքում: Հավակնորդ ֆիլմերի ընտրությունը կտևի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: Ժապավենները պետք է թողարկված լինեն 2021թ․-ի մարտի 1-ից մինչև 2021թ․-ի դեկտեմբերի 31-ը։ 2020-ի սեպտեմբերին հաղորդվել էր, որ «Օսկարի» համար ֆիլմերը կընտրվեն նոր կանոններով: «Տարվա ֆիլմ» անվանակարգում մրցանակի հավակնող ֆիլմերը պետք է համապատասխանեն առաջարկված 4 չափանիշներից առնվազն 2-ին։ 2021 թվականի հունիսին «Օսկարը» փետրվարից տեղափոխվել էր ապրիլի վերջին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր