00:00:00

Արոնյանը Grand Chess Tour մրցաշարին կմասնակցի Հայաստանի դրոշի տակ

21:29, 28 մայիս 2021 Սպորտ

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի հունիսի սկզբին մեկնարկող Grand Chess Tour դասական շախմատի մրցաշարին։ Այն մեկնարկում է հունիսի 3-ին՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, կավարտվի հունիսի 15-ին։ Արոնյանը հանդես կգա Հայաստանի դրոշի տակ։ Մեկնարկային փուլում հանդես կգան նաև շախմատային թագի նախկին հավակնորդ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Շահրիյար Մամեդյարովն ու Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Ռիխարդ Ռապորտը (Հունգարիա) և Կոնստանտին Լուպուլեսկուն (Ռումինիա)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր