00:00:00

Ասադը հաղթել է նախագահական ընտրություններում

11:09, 28 մայիս 2021 Աշխարհ

Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ-Ասադը կրկին հաղթել է նախագահական ընտրություններում՝ ընտրողների 95%-ի աջակցությամբ: Ամփոփելով քվեարկության արդյունքներն՝ այս մասին հայտարարել է Սիրիայի ազգային խորհրդի նախագահ Խամմուդա Սաբագը: «Ընտրություններում հաղթել է գործող նախագահ Բաշար ալ-Ասադը, ով ստացել է ընտրողների 95,1 %-ի աջակցությունը»,-Դամասկոսում լրագրողների հետ զրույցում ասել է նա: Ազգային խորհրդարանի խոսնակի խոսքերով, ընտրողների մասնակցությունը կազմել է 78 %, իսկ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 14 միլիոն մարդ: Նա նշել է «իրազեկվածության բարձր մակարդակը, որը գերազանցել է բոլոր սպասումները»: Ընտրատեղամասերի աշխատանքը ստիպված են եղել ընդլայնել՝ քվեարկելու ցանկություն ունեցողների մեծ քանակի պատճառով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր