00:00:00

Սլովակիան թույլատրել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը

22:14, 26 մայիս 2021 Աշխարհ

Սլովակիան թույլատրել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը, որը դեռ չի հաստատվել ԵՄ կարգավորողի կողմից, հայտնում է Reuters-ը: Սլովակիայի կառավարությունը առողջապահության նախարար Վլադիմիր Լենգվարսկուն խնդրել է մինչեւ հունիսի 7-ը հասանելի դարձնել COVID-19-ի դեմ պատվաստանյութը: Սլովակիան «Սպուտնիկ V» պատվաստանյութի 200 000 չափաբաժին ունի, բայց մինչ այժմ երկիրը չէր թույլատրել դրա օգտագործումը: Հունգարիան ԵՄ միակ երկիրն է, որն օգտագործում է «Սպուտնիկ V»-ն, որը դեռ Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից չի հաստատվել։ «Սպուտնիկ V»-ի 2 միլիոն չափաբաժին գնելու Սլովակիայի գործարքը, որը կազմակերպվել էր այն ժամանակվա վարչապետ Իգոր Մատովիչի կողմից, մարտին քաղաքական ճգնաժամ առաջացրեց, ինչը կառավարության հրաժարականի պատճառ դարձավ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր