Տու-22մ3 երեք հեռահար ռմբակոծիչները թռիչք են իրականացրել Սիրիայի Արաբական Հանրապետության «Խմեյմիմի» ռուսաստանյան ռազմակայան. այդ տեսակի ինքնաթիռների բազավորումը «Խմեյմիմ»-ի օդակայանում իրականացվում Է առաջին անգամ: Այդ մասին մայիսի 25-ին հաղորդել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Հեռահար ռմբակոծիչների անձնակազմերը վարժական առաջադրանքների մշակման գործնական հմտություններ ձեռք կբերեն նոր աշխարհագրական շրջաններում Միջերկրական ծովի ջրատարածքի օդային տարածությունում թռիչքներ կատարելու ընթացքում:
«Խմեյմիմ»-ի ավիաբազայում ավարտվել Է երկրորդ թռիչքա-վայրԷջքային գոտու վերակառուցումը»,-ասվում Է «Ինտերֆաքս»-ում ստացված հաղորդագրության մեջ: Նաեւ, ինչպես նշվում Է, ավելացել Է թռիչքային գոտու երկարությունը, ինչը թույլ Է տվել ընդլայնել օդակայանի հնարավորությունները տարբեր կարգի ինքնաթիռներ ընդունելու եւ սպասարկելու գործում:
Ռազմական գերատեսչության տվյալներով՝ ներկայում «Խմեյմիմ»-ի ավիաբազայից թռիչքներ կարող են կատարել ՌԴ զինված ուժերի սպառազինությունների բոլոր տիպի ինքնաթիռները, այդ թվում՝ ծանր դասի ինքնաթիռները: «Միջերկրական ծովի գոտու օդային տարածքի յուրացման վարժական առաջադրանքները կատարելուց հետո հեռահար ռմբակոծիչները մշտական բազավորման կվերադառնան Ռուսաստանի Դաշնության տարածք»,-ասվում Է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: