00:00:00

Բացահայտվել է գողության 9 դեպք

21:09, 01 մարտ 2018 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 28-ից մարտի 1-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 5 դեպք։ Բացահայտվել է գողության 9, խարդախության 6, յուրացման 2, անձի առևանգման, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր