00:00:00

Ջրհեղեղի հետևանքով Նախիջևան-Թուրքիա մայրուղին պարալիզացվել է

13:40, 24 մայիս 2021 Աշխարհ

Հայաստանի հետ սահմանակից ներկայիս Թուրքիայի Իգդիր նահանգի Արալըք շրջանում առատ տեղումների հետևանքով ջրհեղեղ է։  Այն ուղեկցվել է ուժգին քամիով, որի հետևանքով  մի շարք բնակելի տների տանիքները պոկվել են, իսկ ծառերը՝ տապալվել։ Հեղեղումների պատճառով փակվել է Նախիջևան-Թուրքիա մայրուղին, որն անցնում է հիշյալ հատվածով։ Երթևեկությունը կաթվածահար է եղել։  Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Թուրքիայի փրկարար ծառայության ստորաբաժանումները ողջ գիշեր աշխատանքներ են իրականացնել, որպեսզի մայրուղին նորից բացվի և շահագործվի։ Նշվում է նաև, որ հորդառատ անձրև է տեղացել նաև Արարատ լեռան մոտ, որը ևս Իգդիրի նահանգի կազմում է։ Հիշեցնենք, որ երեկ Երևանում և մարզերում ևս ուժգին քամին մի շարք վնասներ էր պատճառել։ ԱԻՆ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ ժամը 16։22-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել տարբեր հասցեներում քամու հետևանքների մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր