00:00:00

Իտալիայում ֆունիկուլյորն ընկել է 1,5 կմ բարձրությունից. առնվազն 12 մարդ է զոհվել

20:07, 23 մայիս 2021 Աշխարհ

Իտալիայում փրկարարները 12 զոհվածների մարմիններ են դուրս բերել վթարի ենթարկված ֆունիկուլյորի բեկորների տակից, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Պիեմոնտի լեռնափրկարարական ծառայության խոսնակը: «Այս թիվը կարող է փոխվել հետագա գործողությունների ընթացքում: Միգուցե ևս մեկ զոհ կա, բայց դա պաշտոնապես     հաստատված չէ»,- հավելել է գործակալության զրուցակիցը: Դեպքը տեղի է ունեցել գրեթե 1,5 հազար մետր բարձրության վրա՝ Մաջորե լճի ափին գտնվող Ստրեսա գյուղը և Մոտարոնե լեռը միացնող ճոպանուղու վրա: Ֆունիկուլյորն ընկել է լեռան գագաթից 300 մետր հեռավորության վրա՝ առավելագույն բարձրությունից: Հայտնի է, որ այն որոշ ժամանակ չի աշխատել համաճարակի պատճառով, իսկ 7 տարի առաջ անցել է երկամյա տեխսպասարկում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր