00:00:00

Ռումբի մասին հաղորդումից հետո Աթենք-Վիլնյուս չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում

19:55, 23 մայիս 2021 Աշխարհ

[caption id="attachment_364958" align="alignleft" width="300"] MINSK, BELARUS - MAY 29, 2018: The Minsk National Airport. Valery Sharifulin/TASS
Áåëîðóññèÿ. Ìèíñê. Íàöèîíàëüíûé àýðîïîðò "Ìèíñê". Âàëåðèé Øàðèôóëèí/ÒÀÑÑ[/caption] Ryanair ավիաընկերության օդանավում, որն արտակարգ վայրէջք է կատարել Մինսկի ազգային օդանավակայանում, 123 ուղեւոր է գտնվել, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նրանք զննում են անցնում, եւ համապատասխան ընթացակարգերից հետո օդանավի հրամանատարը որոշում կկայացնի մեկնելու մասին: Այս մասին հայտնել է Մինսկի ազգային օդանավակայանի հերթափոխի պետ Մաքսիմ Կիյակովը: «123 ուղևոր կա: Նրանք այժմ գտնվում են տրանզիտային գոտում, որտեղ նրանց ստուգում է ավիացիոն անվտանգության ծառայությունը: Այս բոլոր ընթացակարգերն անցնելուց հետո հրամանատարը որոշում կկայացնի թռիչքի մասին»,-ասել է օդանավակայանի ներկայացուցիչը: Աթենքից Վիլնյուս ուղեւորվող Ryanair ավիաընկերության ինքնաթիռը ռումբի մասին հաղորդումից հետո արտակարգ վայրէջք է կատարել Մինսկի ազգային օդանավակայանում: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, ռումբի մասին տեղեկությունները չեն հաստատվել: Մինսկում պարզաբանվել է, որ ինքնաթիռում եղել է հանրապետությունում ծայրահեղական ճանաչված NEXTA տելեգրամ ալիքի հիմնադիրներից մեկը՝ Բելառուսի իշխանությունների կողմից հետախուզվող Ռոման Պրոտասևիչը: Հաղորդվում է, որ նրան բերման են ենթարկել իրավապահ մարմինների աշխատակիցները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր