00:00:00

Պեսկովը մեկնաբանել է Պուտինի խոսքը Ռուսաստանից ինչ-որ բան «ճանկել» ցանկացողների հասցեին

18:29, 23 մայիս 2021 Աշխարհ

Ռուսաստանը բարեկամաբար է տրամադրված այլ երկրների նկատմամբ, սակայն կպաշտպանի իր շահերը: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսպես է մեկնաբանել Վլադիմիր Պուտինի հետևյալ խոսքը. «կջարդենք բոլորի ատամները», ով կփորձի ինչ-որ բան «ճանկել» Ռուսաստանից: «Նախագահը բավականին հստակ ներկայացրել է մեր հաստատուն աշխարհայացքը: Մենք ցանկանում ենք բարեկամություն անել բոլորի հետ, սակայն այդ բարեկամությունը պետք է հենց բարեկամություն լինի և թե թելադրանք, ոչ թե խաբեություն, ոչ թե երկկակի ստանդարտներ»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Պեսկովն ասել է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակում՝ պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցերին: «Մենք գիտենք բարեկամություն անել, սակայն մենք երբեք ոչ մեկին թույլ չենք տա հավակնել ինչ-որ բանի, որը մերն է: Եվ մենք բավականին ուժեղ և հզոր ենք, որպեսզի ոչ մեկին դա թույլ չտանք»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը մայիսի 20-ին «Պոբեդա» կազմկոմիտեի նիստում հայտարարել էր, որ Ռուսաստանը խստորեն կպատասխանի իր տարածքի նկատմամբ ոտնձգությունների փորձերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր