00:00:00

Ryanair-ի ինքնաթիռը, ականապատման մասին հաղորդագրությունը ստանալուց հետո, վայրէջք է կատարել Մինսկում

18:00, 23 մայիս 2021 Աշխարհ

Աթենք – Վիլնյուս ուղևորվող Ryanair ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մինսկի ազգային օդանավակայանում՝ օդանավի ականապատման մասին հաղորդագրություն ստանալուց հետո: Այս մասին կիրակի օրը ՏԱՍՍ-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից: «Այս մասին զեկուցեցին օդաչուները: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք կատարեց,ականապատման մասին տեղեկությունը չհաստատվեց», -ասել էմամուլի ծառայության ներկայացուցիչը: Նրա խոսքով ՝ ուղևորների ուղեբեռն այժմ ստուգվում է, դրանք վերանայվում են: «Բոլոր անհրաժեշտ ընթացակարգերն ավարտելուց հետո ինքնաթիռը թռիչք կկատարի համապատասխան երթուղով», – տեղեկացրել են օդանավակայանից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր