00:00:00

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումը Ռուսաստանի հաղթանակն է. Միշուստինը «Սպուտնիկ V»-ն անվանել է լավագույններից մեկն աշխարհում

19:15, 22 մայիս 2021 Աշխարհ

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ «Քովիդ-19»-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը լավագույններից և ամենապահանջվածներից մեկն է աշխարհում: ՌԴ վարչապետի խոսքով՝ հակակորոնավիրուսային պատվաստանյութի ստեղծումը Ռուսաստանի հաղթանակն է: «Արդյունավետ պատվաստանյութերի ստեղծումը մեր հաղթանակն է, որը ձեռք է բերվել ռուս գիտնականների, բժիշկների և այլ մասնագետների գիտելիքների և, իհարկե, պրոֆեսիոնալիզմի ու համառության շնորհիվ: «Սպուտնիկ V»-ն լավագույններց և պահանջվածներից մեկն է աշխարհում: Եվ Ռուսաստանի բնակիչներն, ի դեպ, ներկայում կարող են բոլորովին անվճար պատվաստում ստանալ, ինչին և կոչ եմ անում ևս մեկ անգամ»,- Միշուստինի խոսքը մեջբերում է «Կոմերսանտ»-ը: Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ 4 պատվաստանյութ է գրանցված. աշխարհում առաջին գրանցված «Սպուտնիկ V»-ից և համանուն «Սպուտնիկ լայթ» տարբերակից բացի կիրառվում են «ԷպիՎակԿորոնա»-ն և «ԿովիՎակ»-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր