00:00:00

Փարիզում Ազնավուրի 97-ամյակին բացվել է նրա կիսանդրին. ներկա է եղել նաև Փարիզի քաղաքապետը

15:50, 22 մայիս 2021 Աշխարհ

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի 97-ամյակին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հանդիսավոր արարողությամբ բացվել է նրա կիսանդրին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։ «Փարիզի և բոլոր մարդկանց համար սա շատ կարևոր օր է։ Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել այստեղ և մասնակցել այս արարողությանն ու բացել Շառլ Ազնավուրի կիսանդրին»,- ինչպես հաղորդում է «Ազնավուր» հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջը, միջոցառման ժամանակ այս մասին ասել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: «Այս գործը ստեղծել է հայ քանդակագործ Ալիս Մելիքյանը: Հայրս Փարիզում, ինչպես նաև ամբողջ աշխարհում հայտնի է եղել իր ողջ կյանքի ընթացքում, նա միշտ շարունակել է մնալ որպես ֆրանսիական կուլտուրայի դեսպան»,- նշել է Շանսոնյեի որդին, «Ազնավուր» հիմնադրամի ղեկավար Նիկոլյա Ազնավուրը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուրը, ինչպես նաև Նիկոլյայի կինը՝ Քրիստինա Սարկիսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր