00:00:00

Ռուսական խաղաղապահները համակարգիչներ են փոխանցել Արցախի թիվ 1 դպրոցին

12:52, 22 մայիս 2021 Աշխարհ

Չելյաբինսկի «Մենք միասնական ենք» բարեգործական կազմակերպության անունից համակարգիչներ են տրամադրվել Արցախի Հանրապետության Մարտունու թիվ 1 դպրոցի ինֆորմատիկայի դասարանին: Համակարգիչների անվտանգ տեղափոխումը դպրոց ապահովել են ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները: Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Համակարգիչները և գրասենյակային այլ սարքավորումները դպրոցականներին է հանձնել Մարդասիրական արձագանքման խաղաղապահ կենտրոնի ղեկավար, գնդապետ Իգոր Սիվակովը: Մինչ այս Մարտունու դպրոցում համակարգիչների քանակը սահմանափակ էր, ինչը դժվարացնում էր ինֆորմատիկա առարկայի դասավանդումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր