00:00:00

«Վերահսկվող կացություն». ՌԴ-ում հատուկ իրավական ռեժիմ կսահմանվի բնակության իրավունք չունեցող ներգաղթյալների համար

10:32, 22 մայիս 2021 Աշխարհ

Ներգաղթյալների համար, որոնք Ռուսաստանի Դաշնությունում կացության իրավունք չունեն, սակայն ներկայիս հանգամանքների, այդ թվում՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով, չեն կարող լքել երկրի տարածքը, կներդրվի հատուկ իրավական ռեժիմ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ ՌԴ ներքին գործերի նախարարության մամուլի կենտրոնին հղումով: Նոր իրավական ռեժիմը, որը հայտնի է «Վերահսկվող կացություն» անվանումով, կտարածվի այն օտարերկրացիների վրա, որոնց նկատմամբ, օրինակ, արտաքսման մասին որոշումների կատարումը կասեցվել է կամ ՌԴ-ից նրանց ելքը սահմանափակվել է՝ պատժաչափերը կրելու կամ դատական գործընթացներին մասնակցելու անհրաժեշտության պատճառով: Բացի այդ, գերատեսչությունից հավելել են, որ ներդրվող ռեժիմի տարածման առնչությամբ քննարկվում է նաև այն օտարերկրացիների հարցը, որոնք վարակիչ հիվանդությունների առումով համարվում են սոցիալապես վտանգավոր: Մամուլի կենտրոնից հստակեցրել են՝ այս կատեգորիայում կընդգրկվեն այն մարդիկ, որոնց սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության հարցերով դաշնային ծառայությունից հրահանգներ են տրվել սանիտարական որոշակի կանոնների պահպանման, այդ թվում՝ ինքնամեկուսացման առնչությամբ: ՆԳՆ-ից հայտնել են նաև, որ այս իրավական ռեժիմի համար օրենքով կարող են սահմանվել մի շարք սահմանափակումներ: Քննարկվում է նաև Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում համապատասխան փոփոխություններ մտցնելու հարցը՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից «Վերահսկվող կացություն» ռեժիմի խախտման համար պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ: ՆԳՆ-ի տվյալների համաձայն՝ անցյալ տարվա մարտից շուրջ 1,6 միլիոն ներգաղթյալ չի լքել Ռուսաստանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր