00:00:00

Բաքուն միջազգային կառույցներին կոչ է արել «խաղաղությունը խախտող» քայլերից զերծ մնալ

19:33, 21 մայիս 2021 Աշխարհ

Պաշտոնական Բաքուն կոչով է հանդես եկել՝ դիմելով միջազգային կառույցներին, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդին: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսի ադրբեջանական ծառայությունը: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կոչ է արել «ազդել Երևանի վրա, որ Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ ռևանշիստական տրամադրվածությունից»: Նա նշել է, թե միջազգային հանրությունը, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը, պետք է շարունակի Հայաստանին «համոզել հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ ատելությունից ու ռևանշիզմից», ավելին,  Բայրամովի կարծիքով՝ «պետք է օգտագործել կայուն խաղաղության, տարածաշրջանային համագործակցության ու զարգացման այս եզակի հնարավորությունը»: Խաղաղությունը խախտելու պատասխանատվությունը Բաքուն գցել է միջազգային հանրության վրա: Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, թե «միջազգային խաղացողները պետք է զերծ մնան խաղաղության կառուցման այս փխրուն գործընթացը խախտելուց»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր