00:00:00

Արմեն Գեւորգյանը հրավիրվում է այսօր՝ ժամը 19։00-ին որպես մեղադրյալ հարցաքննվելու համար. պաշտպաններ

17:50, 20 մայիս 2021 Իրավական

Քիչ առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Ա․Սարգսյանից ստացել ենք ծանուցագիր, համաձայն որի պարոն Արմեն Գեւորգյանը հարվիրվում է այսօր ժամը 19։00-ին որպես մեղադրյալ հարցաքննվելու համար։ Այս մասին հայտարարությամբ են հանդես եկել Արմեն Գեւորգյանի պաշտպանները։ «Պարոն Գեւորգյանը անշուշտ ներկայանալու է հարցաքննության եւ առհասարակ քննության ողջ ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալու է իր վերաբերյալ կատարվող յուրաքանչյուր դատավարական եւ քննչական գործողությանը, սակայն Արմեն Գեւորգյանը շարունակում է պնդել, որ իրեն առաջադրված մեղադրանքն ապօրինի է եւ ունի քաղաքական երանգներ եւ նա չի ծանոթանալու որեւէ դատավարական փաստաթղթի հետ եւ դրանք նաեւ չի ստորագրելու, քանզի վերջինս չունի ՀՔԾ նկատմամբ վստահություն եւ չի ցանկանում այդ կառույցի հետ որեւէ առընչություն ունենալ։ Արմեն Գեւորգյանի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյան Լուսինե Սահակյան»,- նշվում է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր