00:00:00

Բերդավանում գողացել են ՊՆ զորամասերի շուրջ 170 մետր մալուխը

17:41, 20 մայիս 2021 Իրավական

Մայիսի 14-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ մայիսի 13-ին Բերդավան գյուղի հանդամասերից մեկի տարածքից գողացել են ՊՆ զորամասերի շուրջ 170 մետր մալուխը, որով հոսանք էր մատակարարվում մարտական դիրքեր։ Այս մաիսն տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, համագործակցելով Բազումի բաժնի գործընկերների հետ, բերման ենթարկեցին Վանաձորի մի բնակչի՝ իր վարած մեքենայով հանդերձ։ Նա խոստովանեց արարքն ու մեքենայի սրահից ոստիկաններին ներկայացրեց կաթուցիչ և կանեփանման զանգվածով երկու փաթեթ։ Գողացված մալուխը հայտնաբերվել է Վանաձորի գունավոր մետաղների ընդունման կետերից մեկում և առգրավվել։ Կատարվում է քննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր