00:00:00

Ֆրանսիայում սկսվել Է կարանտինային սահմանափակումների մեղմացման նոր փուլը

18:16, 19 մայիս 2021 Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և վարչապետ Ժան Կասեքսն առաջինն են մեկական գավաթ սուրճ ըմպել Ելիսեյան պալատի մերձակայքում գտնվող ռեստորանի պատշգամբում՝ հանրապետությունում կարանտինային սահմանափակումների մեղմացումից հետո: Մայիսի 19-ին երկրի ամբողջ տարածքում գրեթե կեսամյա ընդմիջումից հետո բացվել են թանգարանները, խանութները, կինոթատրոնները, ռեստորանների ծածկապատշգամբները։ «Անհրաժեշտ Է պահպանել զգոնությունը, նույնիսկ եթե սանիտարական դիտազննման ցուցանիշները բարելավվել են: Մենք առայժմ չենք հաղթահարել համաճարակը, և սա միայն փուլերից մեկն Է»,- ասել Է Մակրոնը լրագրղների հետ շփման ընթացքում։ «Համավարակի դեմ պայքարում հաջողությունը կախված Է մեր ընդհանուր պատասխանատվությունից»,- հայտարարել Է Ֆրանիայի ղեկավարը: Նա նշել Է, որ «սահմանված մեղմացումները վկայում են, որ երկիրը գնում Է ճիշտ ուղիով»: Այնուհետեւ Մակրոնը եւ Կաստեքսը գնացել են Ելիսեյան պալատ, որտեղ կկայնա Նախարարների խորհրդի նիստ, որը, մասնավորապես, նվիրված կլինի համավարկի դեմ պայքարի հարցերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր