00:00:00

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է ոսկյա իրերով և գումարով պայուսակ

16:00, 19 մայիս 2021 Իրավական

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից սույն թվականի մայիսի 18-ին հերթական անգամ հայտնաբերվել է ոսկյա իրերով և գումարով պայուսակ, որն ըստ ընթացակարգի փոխանցվել է օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժին: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից: «Մեր ուղևորներին հորդորում ենք առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ և շնորհակալ ենք վերջիններիս՝ օդանավակայանի աշխատակիցների կողմից իրականացվող աշխատանքը գնահատելու համար: Ուղևորների անվտանգ և անխոչընդոտ ուղևորությունը մեր առաջնահերթությունն է»,- հայտնում են օդանավակայանից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր