00:00:00

Գյումրիում 63-ամյա տղամարդը վեճի ընթացքում դանակով հարվածել է 38-ամյա համաքաղաքացուն. նա ձերբակալվել է. ՔԿ

14:01, 19 մայիս 2021 Իրավական

2021թ. մայիսի 17-ին՝ ժամը 22:40-ին «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ դանակահարված վիճակում իրենց մոտ բուժօգնության է դիմել 38-ամյա տղամարդ: Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք: Նախաքննությամբ պարզվել է, որ տղամարդը մարմնական վնասվածքը ստացել է  նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, Գյումրու Շիրակացու փողոցի շենքերից մեկի մոտ, 63-ամյա համաքաղաքացու  հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում: 63-ամյա տղամարդը ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր