00:00:00

Պուտինը Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել դադարեցնել զինված բախումները

18:46, 18 մայիս 2021 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելին ու Պաղեստինին կոչ է արել դադարեցնել միմյանց միջև զինված հակամարտությունը: Երկրի ղեկավարն այս մասին ասել է այսօր՝ մայիսի 18-ին, օտարերկրյա պետությունների դեսպաններին հավատարմագրերը հանձնելու ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկու երկրների միջև առճակատման բռնկումն արդեն հանգեցրել է մեծ թվով քաղաքացիական զոհերի, այդ թվում՝ երեխաների: «Մենք կարևոր ենք համարում երկու կողմերի միջև բռնությունների դադարեցումը՝ ակտիվորեն փնտրելով լուծում` հիմնված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի և միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված սկզբունքների վրա»,- շեշտել է Պուտինը: Ավելի վաղ իսրայելական բանակը հայտարարել էր Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ մեկ գիշերվա ընթացքում 90 հրթիռ արձակելու մասին: Պաղեստինի իշխանությունների տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 100-ը: Իսրայելում զոհերի թիվն ավելի քան 500 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր