00:00:00

Խոսրով Հարությունյանն ու ևս մեկ անձ բերման են ենթարկվել ծեծի կասկածանքով․ Ոստիկանություն

21:52, 17 մայիս 2021 Իրավական

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ու ևս մեկ անձ ոստիկանություն բերման են ենթարկվել ծեծի կասկածանքով։ Այս մասին Tert.am-ի հարցին, թե ինչ հիմքով են բերման ենթարկվել և քանի անձ, հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից։ «Երկու անձ բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին ծեծի կասկածանքով, հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր»,– ասացին Ոստիկանությունից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ «Ոստիկանությունը, կոշտ ուժ կիրառելով, Ազատության հրապարակից բերման ենթարկեց ՀՀ երրորդ վարչապետ Խոսրով Հարությունյանին»։ «Հրավիրված էր հավաք՝ Հրանտ Բագրատյանի և մի շարք այլ հանրային քաղաքական գործիչների կողմից, որտեղից նրան բերման են ենթարկել: Ականատեսների վկայությամբ եղել է շատ կոշտ ոստիկանական միջամտություն և դա, ըստ ականատեսների, եղել է սադրանքի արդյունք»,–  Tert.am–ի հետ զրույցում ասել էր նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր