00:00:00

Գազայի հատվածում իսրայելական հարվածներից վնասվել է բնակելի ֆոնդի 10 հազար շենք

20:58, 17 մայիս 2021 Աշխարհ

Ավելի քան 800 բնակելի շինություն ամբողջովին ավերվել է, ևս 10 հազարը տուժել է Գազայի հատվածում Իսրայելի կողմից հրթիռային և հրետանային հարվածների հետևանքով: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին երկուշաբթի հայտնել է ափամերձ անկլավի Հասարակական աշխատանքների և բնակարանաշինության նախարարությունը: Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ նախարարությանը կից ներկայումս ստեղծվել է շուրջ 80 բրիգադ, որոնք մասնակցում են փլատակների տակից զոհվածների և վիրավորների դուրսբերման աշխատանքներով: Մայիսի 15-ին իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Ալ Ջալյա 11-հարկանի շենքին, որտեղ տեղակայվել են Կատարի Al Jazeera հեռուստակայանի, ինչպես նաեւ Associated Press գործակալության և այլ լրատվամիջոցների ներկայացուցչությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր