00:00:00

Բայդենի վարչակազմը հավանություն է տվել Իսրայելին 735 միլիոն դոլար արժողությամբ բարձր ճշգրտության զենքի վաճառքին

19:23, 17 մայիս 2021 Աշխարհ

Ջո Բայդենի վարչակազմը հավանություն է տվել Իսրայելին 735 միլիոն դոլար արժողությամբ բարձր ճշգրտության զենքի վաճառքին, գրում է Washington Post-ը: Ըստ թերթի՝ այդ որոշումը անհանգստացրել է Ներկայացուցիչների պալատի որոշ դեմոկրատների, ովքեր մասնակցում են վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությանը ԱՄՆ կառավարության աջակցության շուրջ քննարկումներին: Կոնգրեսը վաճառքի մասին պաշտոնապես ծանուցվել է մայիսի 5-ին, իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրումից մոտ մեկ շաբաթ առաջ: Կրակի անհապաղ դադարեցման կոչ անելով՝ ԱՄՆ վարչակազմը հայտարարել է, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվել ՀԱՄԱՍ-ից՝ դիրքորոշում, որին նախկինում աջակցում էր Կոնգրեսի մեծամասնությունը: Բայց Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների նոր սերունդը ցանկանում է ավելին իմանալ նոր վաճառքի եւ դրա ժամկետների մասին՝ առաջարկելով այն օգտագործել որպես լծակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր