00:00:00

Մարտական հերթապահության կանոնները խախտելու եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հոդվածներով հարուցվել է քրգործ

19:00, 17 մայիս 2021 Իրավական

Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 376-րդ հոդվածի 2-րդ մասի (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) եւ 365-րդ հոդվածի 3-րդ մասի (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) հատկանիշներով։ NEWS.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից, որ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունից գործն ուղարկվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժին եւ գտնվում է Քննչական կոմիտեի վարույթում։ Նկատենք, որ այս քրեական գործը հարուցվել է հակառակորդի կողմից Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում մի քանի կիլոմետր առաջ գալուց հետո։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր