00:00:00

Գորիսում ծեծել են Տաթև բնակավայրի վարչական ղեկավարին ու նրա եղբորը

11:34, 16 մայիս 2021 Իրավական

Ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում քրեական հետախուզության բաժանմունքի ավագ  օպերլիազորի կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների փաստով: Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, մայիսի 13-ին  ավագ օպերլիազորը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ մայիսի 11-ին ՝ժամը 22:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 64 հասցեում՝ Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի շենքի հարևանությամբ, անհայտ անձինք ծեծի են ենթարկել Տաթև գյուղի բնակիչներ, 37-ամյա Գոռ Մինասյանին և 30-ամյա Զարզանդ Մինասյանին: Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանի հանձնարարականով՝ ստացված օպերատիվ տեղեկությունները պարզվում են: Կայքի տեղեկություններով՝  Գ. Մինասյանը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարն է, իսկ  Զ. Մինասյանը՝ նրա եղբայրը: Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր