00:00:00

«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կալանավորի հանձնուքում հերոինի նմանվող զանգված են հայտնաբերել

18:34, 14 մայիս 2021 Իրավական

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մայիսի 14-ի ժամը 11:15-ի սահմաններում ռենտգեն սարքով զննության են ենթարկել կալանավորված անձ Ա. Գ.-ի անվամբ եղբոր՝ Վ. Գ.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում «Ախթամար» ապրանքանիշի ծխախոտի գլանակներից մեկում հայտնաբերել են թութունի հետ խառնված, 1,34 գրամ քաշով, հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր