00:00:00

19-ամյա երիտասարդը ծանոթի ընկերուհու նկարները պահել էր հեռախոսում․ նա կալանավորվել է

16:59, 14 մայիս 2021 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Մրգահովիտ գյուղի 19-ամյա բնակիչը, 2021թ․ հունվարի 9-ին, նշված գյուղի առանձնատներից մեկի դիմաց, ծանոթ տղամարդու ընկերուհու կիսամերկ լուսանկարներն իր բջջային հեռախոսում պահելու շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, սուր ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել ծանոթի մարմնի տարբեր հարվածներին՝ պատճառելով ծանր մարմնական վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝  19-ամյա երիտասրդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր