00:00:00

Ռուբեն Վարդազարյանի բողոքը քննող դատավոր Դավիթ Հարությունյանը ինքնաբացարկ չհայտնեց

14:50, 14 մայիս 2021 Իրավական

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, շարունակվում է ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք առաջադրելու որոշման դեմ բողոքի քննությունը։ Մեղադրանքի կողմը` միջնորդություններ է ներկայացրել դատարանի նախագահողին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ։ Այդ միջնորդությունը քննվել է դռնփակ։ Դատարանը վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ հայտարարել է, որ մերժում է  միջնորդությունը։ Միաժամանակ նա բավարարել է բողոքը դռնբաց քննելու մասին միջնորդությունը ու այժմ նիստը շարունակվում է դռնբաց։ Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 332-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու) հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր