00:00:00

Թուրք-իրանական սահմանին սպանվել է թուրք հատուկջոկատային

14:10, 14 մայիս 2021 Աշխարհ

Թուրքիայի արևելյան Աղրը նահանգում քուրդ գրոհայինների կողմից բացված կրակի հետրանքով թուրքական ոստիկանության հատուկջոկատային է սպանվել։ Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ): Թուրքիայի ՆԳՆ-ի պնդմամբ` «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալները հարձակումն իրականացրել են Իրանի տարածքից: Նշենք, որ PKK-ն Թուրքիայի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր