Ամերիկացի երգիչ-երաժիշտ Դանիել Դեքերը ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը նվիրված է Արցախին և Արցախում հերոսաբար ընկած տղաներին: Երգը կոչվում է «Իմ Արցախ»:
Երգիչը այն կատարում է հայերեն, տեսահոլովակում էլ ներկայացել է Դեքերյան ազգանունով:
Խոսքերի և երաժշտության հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է: Գործիքավորումն արել է Գևորգ Մանասյանը: Տեսահոլովակում նկարահանվել է նաև Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նորայր Դավթյանի ղեկավարությամբ: