00:00:00

Դպրոցի տնօրենը դատապարտվեց վեց տարվա ազատազրկման

20:27, 01 մարտ 2018

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը 2012-2017թթ. որպես «ՀՀ Արարատի մարզի Սիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն պաշտոնավարած Սարգիս Սարգսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի յուրացնելը կամ վատնելը, և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիք, առաջադրված մեղադրանքում: Արդեն նախկին տնօրենը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման և զրկվելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու իրավունքից 3 տարի ժամկետով: Հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցման նպատակով ՀՀ գլխավոր դատախազության դեպոզիտ հաշվին 2017թվականի դեկտեմբերի 19-ին Սարգիս Սարգսյանի և մյուսների կողմից մուծված 4 095 200 ՀՀ դրամ գումարը նշված հաշվից պետք է փոխանցվի ՀՀ պետական բյուջեի հաշվին` դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Ըստ մեղադրանքի, Ս.Սարգսյանը 2012 թվականի հունիսի 20-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով «ՀՀ Արարատի մարզի Սիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը, շահադիտական նպատակով, 2014 թվականի մարտ ամսից մինչև 2017 թվականի ապրիլ ամիսը ներառյալ ժամանակահատվածում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, կատարել է պաշտոնեական կեղծիք և վատնելու եղանակով իրեն վստահված գույքի՝ «ՀՀ Արարատի մարզի Սիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական միջոցների՝ առանձնապես խոշոր չափերով՝ 4.095.162 դրամի հափշտակություն: Մինչեւ դատաքննությունն սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ համաձայն է մեղադրանքի հետ: Դատարանը բավարարել է միջնորդությունը:

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր