00:00:00

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զորամասի հրամանատարը բռնություն է գործադրել զինվորների նկատմամբ

14:35, 13 մայիս 2021 Տեսանյութեր

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Կապանի զորամասի հրամանատար Արայիկ Մադաթյանը վերջերս զորամասում վիճել է մի քանի զինվորների հետ, քաշքշել, ապտակել ու հաթաթա տվել. «Եթե ես իմ ուզածին չհասնեմ, ես էս զորամասի հրամանատարը…. երկուսիդ էլ ջարդելու եմ»: Իսկ ինչ է կատարվել: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, 44-օրյա պատերազմից հետո Արցախից մի խումբ ժամկետային զինծառայողներ են եկել արձակուրդ, որոնց մի մասը արձակուրդի ավարտից հետո հրաժարվել է հետ վերադառանալ Արցախ՝ ծառայության: Արդյունքում ՊՆ-ն որոշում է կայացրել պարտադիր ժամկետային զինծառայողներին, որոնք հրաժարվել են Արցախ գնալ ծառայության, ուղարկել Հայաստանի տարբեր զորամասեր։ Եվ Կապանի զորամասի հրամանատար Արայիկ Մադաթյանն ամենայն հավանականությամբ իր նշանառության տակ է վերցրել այս զինվորներին ու բանը հասել է միջադեպին, հրամանատարը ապտակել, քաշքշել ու սպառնացել է զինվորներին, թե «ջարդելու»է: Այս միջադեպին ականատես է եղել գրեթե ողջ զորամասը, որտեղ ամեն կերպ փորձել են հանգստացնել հրամանատար Մադաթյանին, բայց նա շարունակել է գորգոռալ։ ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել միջադեպի տեսաձայնագրությունը, սակայն հաշվի առնելով 44օրյա պատերազմից հետ հայկական բանակում առկա խնդիրները ու մեր երկրի անվտանգային միջավայրը, այն չենք հրապարակում ամբողջությամբ։ Կհրապարակենք միջադպից կարճ հատված: Տեղեկացնենք, որ Կապանի հրամանատար Մադաթյանը ՀՀ ՊՆ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ծառայակից ընկերն է, մտերիմը։ Ավելին, նա ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վստահելի մարդկանցից է, որը վերջերս է նշանակվել Կապանի զորամասի հրամանատար։ Ինչ է ստացվում. հետհեղափոխական Հայաստանում, լիելով վարչապետի վստահելին ու ԶՈւ գլխավոր շտաբի պետի մտերիմը, հրամանատարն իրեն թույլ է տալիս դաժան պատերազմ տեսած զինվորին սպառնալ, հարվածել։ Երեկվանից ArmLur.am-ը փորձում է զրուցել հրամանատար Արայիկ Մադաթյանի հետ, սակայն նա շարունակ անջատում է հեռախոսը: Վերջում հավելենք, որ միջադեպի ամբողջական տեսաձայնագրությոունը պատրաստ ենք տրամադրել իրավապահներին, երբ միջադեպի մասով հարուցված կլինի քրեական գործ եւ հավանականություն, որ մեղավորները կպատժվեն։ https://www.youtube.com/watch?v=fUAjReViaeo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր