Մարտական ուղղաթիռների արտադրությամբ Ռուսաստանը աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում՝ զիջելով միայն ԱՄՆ-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով բրիտանական Shephard Media հրատարակչական խմբի Military Helicopters տեղեկատուին:
Համապատասխան տվյալները վկայում են, որ Ռուսաստանում արտադրված մարտական ուղղաթիռների մասնաբաժինը կազմում է համաշխարհային շուկայի 29 տոկոսը: ԱՄՆ-ի այդ ցուցանիշը կազմում է 62 տոկոս:
Military Helicopters-ի համաձայն՝ ռուսական առավել հայտնի ուղղաթիռներն են Մի-24/35-ը, Մի-28-ը եւ Կա-52-ը:
«Ռուսական նախագծումները կարող են առավելություն ունենալ այն դեպքերում, երբ սահմանափակ բյուջե ունեցող երկրները փորձում են նոր հնարավորություններ ստանալ մարտական ուղղաթիռների տեխնիկայի ոլորտում», - նշվում է ուղեցույցում: