00:00:00

Կենտրոնի փոխթաղապետը ձերբակալվել է. հարուցվել է քրգործ

19:34, 11 մայիս 2021 Իրավական

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով քիչ առաջ ձերբակալվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արմեն Ազիզյանը։ Մեր տեղեկություններով նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի երկրորդ հատկանիշներով։ Հիշեցնենք, որ առավոտյան ծեծկռտուք էր տեղի ունեցել թաղապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանի եւ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի ու մի քանի աշխատակիցների միջեւ: Թաղապետարանի ղեկավար կազմը Մարգարյանին շատ կոպիտ ձեւով հրահանգել էր ազատել իր աշխատասենյակը: Այնուհետեւ վիճաբանություն ու քաշքշուկ էր սկսվել, որից հետո Մանվել Մարգարյանի ինքնազգացողությունը վատացել էր, շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել էին հիվանդանոց: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր