00:00:00

Վետերանը հայտնել է՝ ինչ է իրեն հարցրել Պուտինը Հաղթանակի շքերթից հետո

19:49, 09 մայիս 2021 Աշխարհ

Հայրենական մեծ պատերազմի վետերան Մարիա Ֆաուստովան պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի մասին, որը տեղի է ունեցել Մոսկվայում կայացած Հաղթանակի շքերթի ավարտից հետո: «Հարցրել է, թե որտեղ եմ կռվել, որտեղ եմ եղել: Ասացի, որ եղել եմ Ստալինգրադում, ռադիոօպերատոր»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է վետերանը: Նրա խոսքով՝ Պուտինը հետարքրվել է նաև իր գործերով, թե ինչպես է ապրում ներկա պահին: Հիշեցնենք, որ ՌԴ մայրաքաղաքում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը մասնակցել է ավելի քան 12 հազար զինծառայող: Արարողությունից հետո նախագահն, ավանդույթի համաձայն, հարգել է զոհվածների հիշատակն ու ծաղկեպսակներ դրել Անհայտ զինվորի գերեզմանին Կրեմլի մոտակայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր