00:00:00

ԵՄ գագաթնաժողովի ընթացքում կքննարկվի Ռուսաստանի և Brexit-ի նկատմամբ քաղաքականությունը

17:47, 08 մայիս 2021 Աշխարհ

Եվրոպական Միության անդամ պետությունների ղեկավարները գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն Ռուսաստանի Դաշնության և Brexit-ի նկատմամբ քաղաքականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ԵՄ ոչ ֆորմալ գագաթնաժողովի ավարտին նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Բացի օրակարգի հիմնական հարցերից, մենք այսօր անդրադարձ ենք կատարել նաև այլ թեմաների, որոնց կվերադառնանք մայիսի 25-ի գագաթնաժողովի ընթացքում: Դրանք են Ռուսաստանն ու Brexit-ը»,- նշել է Մակրոնը: Եվրոպական Միության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 25-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր