00:00:00

Բա մեր ազնիվ ցեղը իզուր տեղը կորչելո՞ւ է. Փաշինյանը հեգնեց Սերժ Սարգսյանին

20:10, 01 մարտ 2018

ԱԺ «Ելք» խմբակցության պատտգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը կատարյալ անարգանք է վերաբերում հայ ժողովրդի նկատմամբ, քանի որ չունի անհրաժեշտ ժամկետով ՀՀ քաղաքացիություն: Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը երկքաղաքացիություն է ունեցել: «Հիմա լեգիտիմության խնդիր է առաջանում, պարո՛ն Սարգսյան: Նշում եք, որ 2002 թ-ին ստացել եք Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն: Այն ժամանակ Բրիտանիայի քաղաքացիություն ստանալու համար պետք էր հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, Սահմանադրությունը երկքաղաքացիություն թույլ չէր տալիս: Այսինքն՝ ունենք նախագահի թեկնածու, ով հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից: Գուցե Ռոբերտ Քոչարյանն անարդար է վարվել, ճնշումներ ու սպառնալիքներ են եղել»,-ասաց նա: Փաշինյանը հիշեցրեց՝ իրենք նկատմամբ էլ են մշտապես սպառնալիքներ եղել, սակայն իրենք չեն հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից:  «Դուք այսօր ՀՀ իշխող մաֆիայի, իշխող կլանի անդամ եք ընտրվում»,-դիմելով Սարգսյանին՝ ասաց ընդդիմադիր պատգամավորը: «Լավ էս երկրի վրա անե՞ծք է դրված: Այս երկիրն, ի վերջո, օրինական նախագահ չի՞ ունենալու»,-հարցրեց Փաշինյանը: Ապա նա հայտարարեց, թե ՀՀԿ-ականները գովաբանում էին Պետական-իրահավական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվող Գևորգ Կոստանյանին, ինչը անվանեց այսպես. «Գետինը մտնելու բան է»: Փաշինյանը նշեց, որ չի էլ պատկերացնում, թե ինչ ձոներ են լինելու նախագահ Սերժ Սարգսյանին, երբ նա դառնա վարչապետի թեկնածու: «Ես միջանցքում մոտենում եմ ՀՀԿ-ական մի քանի մարդկանց, ասում եմ լսի՝ կարող է դուք իսկական սատանայական ուժ եք: Ասում են՝ ինչու, ասում եմ՝ ոնց կարելի է առաջին հայացքից անբիժ կենսագրություն ունեցող մարդու բերել, դնեմ այս հարվածի տակ, արժեզրկել նրա կենսագրություն, հանուն ինչի՞: Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն հայաստանը գլորում են բրեժնևյան դարի հորձանուտը: Վերջին քննարկումները գալիս են դա ապացուցելու: Գևորգ Կոստանյանի ընտրության վերաբերյալ ռադիոյով լսեցի...լավ ո՞նց կարելի է, բա նորմալ մարդն ուրիշ մարդու տասցեին տե՞նց գովեստներ կշռայլի, այս ի՞նչ է կատարվում: Արգեակ է բացվել մեր երկրում, պատկերացրեք վաղը այս մեր գործընկերներն ինչեր են ասելու Սերժ Սարգսյանի մասին, ով ընդամենը 2014թ-ին, հատուկ ՀՀԿ-ի համար, ապրիլի 10-ին հայտարարել է՝ այ ախպեր, էս ինչերի մասին եք խոսում, մարդիկ անցողիկ են, սահմանադրությունն է հավերժ, բա ես էտ տղեն եմ եղել սաղ կյանքում, բա գիտեք՝ ես ով եմ, Մոսկվա ինչ գործերի եմ եղել, և հայտարարում եմ, որ չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար, վարչապետի պաշտոնի համար: Լացելու է, է իրականում»,-ընթերցեց Փաշինյանը: Ըստ նրա՝ եթե Սերժ Սարգսյանը չդառնա թեկնածու, ասելու են՝ ոնց, անպատասխանատու ես, թողնելու ես ժողովրդին անտեր, գնաս: «Մնում է ընդամենը եզրափակել, քանի որ մեր և Ս. Սարգսյանի մեջ կա կոնսենսուս, որ ինքը չի լինելու վարչապետ, նախագահ, մնում է ավարտել, բա որ Ս. Սարգսյանը չի առաջադրվելու վարչապետ, բա հիմա անտեր մեր ցեղը կորչելո՞ւ է իզուր տեղը»,-ասաց Փաշինյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր